
Սա իմ N-րդ բլոգն է... Բայց հայերեն բլոգ առաջին անգամ եմ ստեղծում... Մյուս Բլոգներիս մասին դեռ կհասցնեմ պատմել, ինչպես նաև այն մասին թե ինչպես սկեցի հետաքրքրվել բլոգոսֆերայով և այլն...
Այս բլոգը իմ համար ավելի շատ օրագիր կլինի, որի հետ ուղղակի կկիսվեմ իմ մտքերով..
Այս անգամ բլոգս կսկսեմ քիչ այլ կերպ... Երբ գրում էի այս տեքստը, բլոգը դեռ նույնիսկ ստեղծված չէր.. ուղղակի հետաքրքիր իդեա առաջացավ ամեն քայլ անելուց առաջ մանրամասն պատմել... Ի դեպ իդեաի առաջացմանը նպաստեց մի աղջիկ, ով ինձնից հարցնում էր, թե ինչպես կարելի է այս կայքում ունենալ սեփական բլոգ... Միգուցե իմ գրառումները կօգնեն մարդկանց ունենալ սեփական բլոգները?
Blogger.com-ում բլոգ ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրանցվել gmail.com-ում կամ blogger.com-ում: Որից հետո մեր գրանցված տվյալներով մտնում ենք Blogger.com և փորձում հասկանալ թե ինչ ենք ցանկանում անել.
Մեր առջև այսպիսի պատկեր կբացվի: Սլաքի մոտ ինչպես տեսնում եք, ռուսերեն գրված է Նոր բլոգ:

Հենց այդտեղից էլ անհրաժեշտ է սկսել:
Կտեսնենք այսպիսի պատկեր:
Նախ կողմնորոշվենք, թե ինչ թեմայի վերաբերյալ ենք ցանկանում բլոգ բացել: Օրինակ, ես ցանկանում էի օրագիր ունենալ: Թեմայի հարցոմ կեղմնորոշվելուց հետո անհհրաժեշտ է բլոգին անվանում տալ: Անվանումը պետք է հուշի թե ինչի մասին է մեր բլոգը: Բացված պատուհանի վերևի տողում էլ գրում ենք մեր մտածած անունը: Հետո այդ անվանմանը համապատասղանող հասցե ենք գրում երկրորդ տողում:
Հասցեն ընտրելուց հետո հնարավոր է, որ գրվի որ այդ հասցեն զբաղված է, մի քիչ ձևափոխում ենք ու այնքան ենք փորձում, որ ստացվի: Այնուհետև ընտրում ենք դիզայնի շաբլոնը: Սլաքով նշված է ամենապարզը, սակայն ամեն մեկը կարող է ինքը ընտրել իրեն հարմար: Ու անցնում ենք առաջ, սղմելով Создать блог կոճակի վրա:
Բլոգն արդեն ստեղծված է: Դրանից հետո տեսնում ենք մոտավոր այսպիսի պատկեր:

Ու արդեն կարող ենք գրել մեր առաջին նյութը:
Կարճ նկարագրեմ այդ պրոցեսը: Չնայած նյութեր գրելուն ես դեռ կանդրադառնամ...
Առաջին հերթին կողմնորոշվում ենք, թե ինչի մասին ենք ցանկանում խոսել. Թեմայի վերնագիրը պետք է հասկացնի, թե նյութը ինչի մասին է, բացի այդ այն չպետք է երկար լինի: Որպես Վիզուալ, շատ մեծ կարևորություն եմ տալիս նկարներին, ուստի ամեն թեմա ստեղծելուց պարտադիր տեղադրում եմ թեմատիկ նկարներ:
Բացի այդ, եթե թեման զգում եք, որ շատ է երկարում, այն անհրաժեշտ է անյպես անել, որ ամբողջ տեքստը չերևա գլխավոր էջից, որպեսզի կարդալը ավելի հարմար լինի: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ մասում դնում ենք համապատասխան կոդը, այդ մասին ևս կլինի առանձին նյութ: Նկարը դնելու համար օգտվում ենք համապատասխան կոճակից և բեռնում նկարը անհրաժեշտ մասում:
)))))
ОтветитьУдалить